Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում

Հայաստան 06.05.2019   17:40   180

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում, երևացել է ընդամենը արոտավայր: Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց»պատմամշակութային արգելոցի տարածքում շինանարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը:

«Մեզ բանավոր պատասխանել են, որ առայժմ աշխատանքները մի շարունակեք մինչև համապատասխան հնագետներ կգան, տարածքը կնայեն, կուսումնասիրեն, նոր համապատասխան գործընթացը նորից կշարունակեք»,-ասաց նա՝ անդրադառնալով «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքների շուրջ բարձրացած աղմուկին և շինաշխատանքների դադարեցմանը։

Նրա խոսքով կոնկրետ ժամկետների մասին խոսք չի եղել, և որ իրենք մտածել են արագ  կլինի գործընթացը։

«Կոնկրետ ժամկետ նշված չէ, ուղղակի մենք սպասում ենք, որ համապատասխան մասնագետներ գան. Մենք կարծել ենք, որ արագ կլինի այդ ամեն ինչը, ասենք մյուս շաբաթ կամ 10 օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն»։

Նրա խոսքով 1986թ.–ին պահպանողական գոտին փոխվել է և 2013–ին այլ պահպանողական գոտի է գծվել։ Նա համեմատության մեջ դրեց նախկին և ներկա պահպանողական գոտիների գծապատկերները, ասելով, որ նորն ավելի գրագետ է արված։ 

«Պատկերացնո՞ւմ եք, կադաստրային քարտեզով երևացել  է, որպես արոտավայր։ Ես զարմանում եմ Մշակույթի նախարարության վրա. Դուք պատկերացրեք, որ Ամբերդի նման հզոր ամրոցը չի երևացել կադաստրային քարտեզում, երևացել է ընդամենը արոտավայր և Մշակույթի նախարարությունը սկի պետքն էլ չի՛ եղել, հաստատել է այս կադաստրային քարտեզը»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, եթե շարունակեն ձգձգել գործընթացը և խոչնդոտեն իրենց աշխատանքները, կդիմեն դատարան, քանի որ իրենք ունեն դրա համար բոլոր հիմքերը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ամբերդ, Մանուկ Մանուկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon