ԱՄԷ-ի դեսպանատուն. Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան

Հայաստան 05.12.2019   10:00   232

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։ 

Ինչպես հաղորդում է Տեղեկատվության ստուգման կենտրոնի համացանցային կայքը, Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցմամբ՝ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ 

2019 թվականի ամռանը Հայատան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-Նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։ ԱՄԷ դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։

Թագաժառանգի՝ Հայաստանում երբևէ չլինելու հանգամանքը հաստատում են նաև Արտաքին գործերի նախարարությունից։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Գագիկ Ծառուկյան, ԱՄԷ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon