ԱՄՆ դեսպանատուն. Ինչ նպատակով պետք է օգտագործվի 1.1 միլիոն դոլարը

Պաշտոնական 28.03.2020   12:18   400

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է բաշխվելու ամերիկյան օգնությունը:

Դեսպանատան Ֆեյսբուքյան էջում նշվում է.

«Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1.1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին»։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օգնություն, Հայաստան-ԱՄՆ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon