ԱՄՆ Կոնգրեսը և Ադմինիստրացիան շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

Աշխարհ 19.12.2018   10:40   209

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ Կոնգրեսը և Ադմինիստրացիան շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի քաղաքացիներին այս ամսվա խորհրդարանական պատմական ընտրությունների վերաբերյալ։ Ասված է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախաձեռնված լինելով սենատոր Էդ Մարկիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանկ Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) կողմից, կոնգրեսականները դեկտեմբերի 14-ին Փաշինյանին ուղարկել են Երկկողմանի, երկպալատ շնորհավորական նամակ: Ի հավելումն սենատոր Մարկիի և կոնգրեսական Փալոնի, նամակը ստորագրվել էր նաև սենատորներ Ջեկ Րիդի (դեմոկրատ, Ռոդ Այլանդ) և Շելդոն Ուայթհաուսի (դեմոկրատ, Ռոդ Այլնդ), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների՝ Դեյվիդ Տրոտի (դեմոկրատ, Միչիգան), Ջեկի Սպիրի (դեմոկրատ, Քալիֆորնիա), Դեյվիդ Վալադեոյի (հանրապետական, Կալիֆորնիա), Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) կողմից:

«Սկսած այս տարվա ապրիլից, Հայաստանի Հանրապետությունը խաղաղ և ժողովրդավարական եղանակով իր Կառավարությունում ուշագրավ փոփոխության ականատես եղավ: Այս փոփոխությունը դրդվել էր հայ ժողովրդի կողմից, ով ուժեղ կամք արտահայտեց ունենալ բաց ժողովրդավարության: Կիրակի օրվա ընտրությունը ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիկժողովրդավարական բարեփոխումների քարոզիչների համար ևս մի հնչեղհաղթանակ էր»,- հայտարարված է նամակում:

«Մենք կշարունակենք բացահայտել հնարավորություններ, որպեսզի օգնենք Հայաստանի ջանքերին բազմազանեցնել իր տնտեսությունը, ամրապնդել իրառևտրական կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել լինել ապահով ապաստան Միջին Արևմուտքի հալածանքներից մազապուրծ կրոնական փոքրամասնությունների համար: Մենք հպարտ ենք մեր երկու երկրների միջև ուժեղ, երկկողմանի հարաբերությունների համար և լիահույս ենք խթանել մեր պատմական կապերը և բարեկամությունը»,- հայտարարել են սենատոր Մարկին և կոնգրեսական Փալոնը:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական հատուկ հանձնաժողովի ավագ անդամ և հայկական հարցերով հանձնախմբի համա-փոխնախագահ Ադամ Շիֆն էլ նշել է. «Անցած վեց ամիսները վկայում են Հայաստանում աննախադեպ քաղաքականանցման մասին և դեկտեմբերի 9-ի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները ոգևորիչ և ողջույնելի քայլ էին դեպի ոգեշնչված հայկական ժողովրդավարության ճանապարհին: Ես ակնկալում եմ խորացնել և ամրապնդելմեր երկրի տնտեսական, ռազմական և քաղաքական կապերը Հայաստանի հետ և ապահովել, որ մենք տրամադրում ենք բոլոր համապատասխան օգնությունը մինչ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանը ընթանում է դեպի պայծառ, ժողովրդավարական ապագա»։

Պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն նույնպես հրապարակել է մի հայտարարություն ԱՄՆ Կառավարության անունից, որով շնորհավորել է Հայաստանի ժողովրդին խոհրդարանական ընտրություններիանցկացման վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք Եվրոպայի անվտանգության և համագործակցությանկազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականը, ըստ որի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և թեկնածուները կարող էին ազատ քարորզարշավ իրականացնել: Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ-ի նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունների գործընթացը վայելում էր լայն զանգվածի վստահությունը և հիմնարար իրավունքները հարգված էին: Մենք իշխանություններին քաջալերում ենք դիմել ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին ապագա ընտրությունների համար»,- հաստատել է Պետդեպարտամենտի մամլո փոխխոսնակը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԱՄՆ, ԱՄՆ Կոնգրես, Ադամ Շիֆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon