«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը

ԱՄՆ-ն  քաջալերում է ՀՀ կառավարությանթ հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով, Այս մասին հայտնում է  ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Փաստինֆո»-ն հարցմամբ  դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ դատական իշխանության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների,  դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտնեցին դեսպանատնից: