ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ

Աշխարհ 24.04.2019   17:30   287

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում կրկին օգտատործել է Մեծ եղեռն տերմինը։

Ստորև ներկայացնում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված ուղերձի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ։

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Այս հիշատակի օրվա կապակցությամբ ես կրկին միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի հիշատակը։

Այս պահին մենք նաև հարգանքի տուրք են մատուցում և ճանաչում ենք այն անհատների խիզախությունը, որոնք փորձել են վերջ դնել բռնություններին, և նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի նման դաժանություններ այլևս երբեք չկրկնվեն, ինչպես օրինակ մարդու իրավունքների պաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը։ Մենք հիշում ենք այն առատաձեռն ամերիկացիների ներդրումները, որոնք օգնել են փրկել կյանքեր և վերակառուցել հայ համայնքները։ Մենք պատվո տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապել են, բայց մեզ նաև ոգեշնչում է հայ ժողովրդի քաջությունն ու տոկունությունը, որը չնայած այս ահռելի դժբախտությանը, հիմնել է կենսունակ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։

Մենք հանձնառու ենք սերտել անցյալ ողբերգությունների դասերը, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը։ Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու՝ հայերի և թուրքերի ջանքերը։ Մենք կանգնած ենք Հայ ժողովրդի կողքին՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon