«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

ԱՄՆ-ի Արցախյան ազատամարտի վետերանները շնորհավորում են Երջանիկ Աբգարյանի հոբելյանը

ԱՄՆ-ի Արցախյան ազատամարտի վետերանները շնորհավորում են Երջանիկ Աբգարյանի հոբելյանը

Փետրվարի 8–ին լրացավ Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական, ռազմական գործիչ Երջանիկ Աբգարյանի 80 ամյակը: Լինելով Հայաստանի Հանրապետության անկախ պետականության և Հայոց Բանակի հիմնադիր հայրերից մեկը, Ղարաբաղյան շարժման Հայաստանի Կոմիտեի ռազմական հարցերով պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադիրն ու Հայկական խորհրդարանի պատգամավոր 1990-1999 թվականներին, պրն. Աբգարյանն իր անձնական մեծագույն մասնակցությունն է ունեցել Հայկական Բանակի և Արցախյան ազատամարտի կազմակերպման գործում՝ սկսած 1989 թվականին Սպիտակում ստեղծված Հայկական Բանակի առաջին գումարտակից մինչև Ազատ, Կամո, Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Մարտակերտի շրջանների և այլ վայրերում մղվող մարտական գործողություններին անձնական մասնակցությունը:

Մենք` Արցախյան ազատամարտի մասնակիցներս, լավ ենք դա հիշում և մեր մեծագույն հարգանքն ենք արտահայտում պրն Աբգարյանին:

ԱՄՆ-ում գործող Արցախյան ազատամարտի վետերանների ՀԱՅԴՈՒԿ Միությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբը սրտանց շնորհավորում են պրն. Երջանիկ Աբգարյանի հոբելյանը: Ցանկանում ենք քաջ առողջություն, երջանկություն:

ԱՄՆ ՀԱՅԴՈՒԿ Միություն
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ