ԱՄՆ Սենատն արդարացրեց Դոնալդ Թրամփին (տեսանյութ)

Աշխարհ 06.02.2020   10:30   111

Սենատը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում արդարացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է CNN-ը:

Պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեության խոչընդոտման մեջ մեղավոր ճանաչելու համար սենատորներից պահանջվում էր հավաքել ձայների առնվազն 2/3-ը (67 մանդատ): Սակայն դա տեղի չունեցավ վերին պալատում դատավարության արդյունքներով երկու քվեարկությունների ընթացքում։ Սենատի որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Մեղադրանքի առաջին հոդվածով դեմ են քվեարկեցին 52 սենատորներ, կողմ՝ 48, երկրորդ հոդվածով, համապատասխանաբար 53 եւ 47։ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին միակ հանրապետականն էր, որը սատարեց իշխանության չարաշահման հոդվածով մեղադրանքը։ Նա դարձավ Ամերիկայի պատմության մեջ առաջին սենատորը, որը կողմ քվեարկեց կուսակից նախագահի տապալմանը։ Ընդ որում, սպասվում էր, որ թեկուզ մեկ դեմոկրատ դեմ կլինի իմփիչմենթին, սակայն դա տեղի չունեցավ։

Սենատի այսօրվա կազմով իմփիչմենթի հնարավորությունը հավասար էր զրոյի, քանի որ հանրապետականներն այնտեղ զբաղեցնում են 100 տեղից 53-ը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, Դոնալդ Թրամփ, Սենատ, իմփիչմենթ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon