Կոնգրեսական. ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա (տեսանյութ)

Աշխարհ 16.07.2019   11:30   203

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, եւ Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնրգեսական Ջեքի Կանչելյան Սփիրը: Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր.

«Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ եւ ամուր հարաբերությունների»:

Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ավելացնում է կոնգրեսականը.

«Կարծում եմ, երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը հսկայական մարտահրավեր է: Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում»:

Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության հանձնախմբի շրջանակներում Ջեքի Կանչելյան Սփիրն այս շաբաթ ակնկալում է փոխգործակցության հեռանկարները քննարկել նաեւ Վաշինգտոն ժամանած Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ.

«Ես ցանկանում եմ լսել նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք են հիմնական մարտահրավերները եւ հաղթանակները, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանց մասին տեղեկացնենք բոլորին այստեղ Վաշինգտոնում»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջեքի Կանչելյան Սփիր, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon