ԱՆ.Սկսվել են COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները

Կարևոր 13.06.2020   10:00   381

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։

Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։

Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։

Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         COVID-19, հետազոտություն, առողջապահության նախարարություն, հակամարմիննե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon