ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 72-ամյա պացիենտ է մահացել

Պաշտոնական 26.03.2020   18:08   588

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալինա Նիկողոսյան, կորոնավիրուս, մահ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon