Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կտրվի աջակցություն

Պաշտոնական 01.04.2020   12:31   525

Կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, եթե

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում,
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել,
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած,
  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ծրագիր, Հայաստան, կորոնավիրուս, աջակցություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon