«Անդաշնակ Հայաստան»

Խոսք 31.03.2019   11:00   578

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անդաշնակ Հայաստան

Դաշնակցությունը դադարել է լինել քաղաքական միավոր դեռ մի դար առաջ,Վրաստանի մենշևիկների ու Ադրբեջանի մուսավատիստների հետ համագործակցելով տանուլ տվեցին Հայաստանը,դրանից առաջ էլ Երիտթ...լավ հերիք է:)

Դաշնակցությունը կարող է լինել և եղել է արդիական այն պատմական ժամանակաշրջանում,երբ պետություն չենք ունեցել,որովհետև Դաշնակցությունը որպես միավոր չի կարող գործել թե պետության շահերից ելնելով,թե օրենքի սահմաններում,քանի որ ինքնին էդ միավորը դեմ է թե իրավական պետությանը,թե օրենքին:Երբ Հայաստանը անկախացել է,ձեռք է բերել ինքնիշխանություն Դաշնակցությունը դարձել է պատուհաս,դամոկլյան սրի նման կախվել հայոց պետականության վրա:
Որպես ազգային վրեժխնդրության առաջամարտիկ,որպես թափառական ազգաբնակչության իրավունքների պաշտպան,որպես լավ կազմակերպված ֆիդայական շարժում Դաշնակցությունը հսկայական ու անուրանալի գործ է արել,բայց դրանով էլ Դաշնակցության գործառույթները ավարտվել են անվերադարձ:Էդ միավորը չկարողացավ փոխվել,չկարողացավ ժամանակի ու պետության հետ համահունչ զարգանալ:

Դաշնակցության գործառույթները կարող են պետք գալ ասորիներին,ցիգաններին,բոլոր այն ազգերին,որոնք պետություն չունեն,բանակ չունեն ու զինված ինքնապաշտպանության խնդիր ունեն,ինքնություն պահպանելու խնդիր ունեն,չնայած Դաշնակցության ներկայիս վիճակը տեսնելով խորը կասկածներ ունեմ,որ նրանք հիմա թեկուզև էդ հարցերում կարող են ինչ-որ չափի ակտուալություն ունենան,բայց ինչևե պատմությունը նրանց դատել է ու կդատի դեռ:

Դաշնակցությունը նորանկախ Հայաստանում "մահ կամ ազատությունը" փոխեց "մահ կամ իշխանություն"-ով:90-ականների տեռորով ու շանտաժով իշխանություն զավթեցին,20 տարի շարունակ դեմ ըլլալով կողմ եղան բոլոր անխտիր դավաճանական նախաձեռնություններին,պետություն թալանելու կերակրատաշտին սեղանի գլխին թամադայավարի նստեցին,արանքում էլ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշերը վառեցին:

Հեղափոխության օրերին էդպես էլ չկողմնորոշվեցին,չհասկացան նժարի որ կողմն է ծանր,որ շուտ տեղավորվեն,երբ անընդմեջ մի քանի սխալ կողմնորոշումից հետո էդպես էլ չտեղավորվեցին,սկսեցին նոր իշխանության վարկաբեկման գիծը պաշտպանեն,արդար ընտրություններում նրանց իրական պատկերը բացահայտվելուց հետո էլ սկսեցին երգել հին երգը:Էսօր էլ սրտատրոփ սպասում են վարչապետ Փաշինյանը մի քիչ ծուռ նստի Ալիևի կողքը,որ վայնասուն կապեն թե "տեսեք հող է հանձնում",պատրաստ են անգամ հոգիները սատանային ծախեն էնքան ա որ իշխանությունը ձախողվի,հին բարքերը ետ գան նրանք հայտնվեն իրենց սիրած ու հարմար միջավայրում:

Վստահ եմ Դաշնակցությունը ներկայիս Հայաստանում այլևս տեղ չի ունենալու,բայց նաև համոզված եմ,որ Դաշնակցության 25-ամյա գործնեությունը պետք է իրավական հետաքննության ենթարկվի,սկսած դպրոցական ու բուհական հայոց պատմության դասագրքերի կեղծումից վերջացրած պետական ծանր հանցագործություններով: Ու դա չի լինելու քաղաքական հետապնդում,որովհետև Դաշնակցությունը քաղաքականության հետ շուտվանից կապ չունի:Դաշնակցությունը կուսակցություն չէ,Դաշնակցությունը սահմանագիծ է,տիրույթ է: Սահմանագծից այն կողմ,տիրույթում տեղավորվել են Քոչարյանը,Սարգսյանը,թալանը,տեռորը,դավաճանությունը,քծնանքն ու իշխանատենչությունը:

Որքան շուտ սկսվի էդ գործընթացը էդքան շուտ Հայաստան պետության վրայից կհեռանա կախված դամոկլյան սուրը:

Հ.Գ. Դաշնակցություն տիրույթում կան ազնիվ,հայրենասեր,լավ մարդիկ,ովքեր միամիտ են ու թյուր պատկերացումների բերումով հայտնվել են այնտեղ,հուսով եմ քիչ-քիչ աչքերը կբացվի:

Carlos Los Raisyan
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՅԴ, Հայաստան, Carlos Los Raisyan

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon