Անդրեա Վիկտորին. ԵՄ-ն աջակցում է Հայաստանոում դատական համակարգի բարեփոխումներին

Հայաստան 04.11.2019   21:00   126

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵՄ-ն 2020 թվականին կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերի  զարգացմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացնելով, որ  դրանք ինչպես նախկինում, այնպես էլ հաջորդ տարի  ընդգրկելու են հանրապետության հյուսիսային 3 մարզերը՝  Շիրակ, Լոռի և Տավուշ.

 «Ընդհանուր առմամբ, տարածքային զարգացմանն ուղղված մեր ծրագրերը շատ են։ Աջակցելու ենք տարածքային զարգացման տեմպերը խթանելուն, տրամադրելու ենք աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին, բիզնես համայնքին  և հասարակական կազմակերպությունների զարգացմանը։ Հաջորդ տարի մենք Հայաստանի կառավարության հետ կորոշենք աջակցվող ծրագրերի կոնկրետ ուղղությունները»,- նշեց Անդրեա Վիկտորինը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու  կողմից  անցյալում ներկայացրած «փող՝ գաղափարի դիմաց»  կարգախոսին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ  համամիտ է իր գործընկերոջ հետ, միայն թե  գաղափարները պետք է իրականացվեն.

«Գաղափարները լավ են, համաձայն եմ նախորդ դեսպանի հետ,  բայց դրանք պետք է վերածվեն ծրագրերի, որպեսզի իրականանալի դառնան»,-նշեց ԵՄ դեսպանը։

Խոսելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին աջակցելու  մասին՝ Անդրեա Վիկտորինը  նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. 

 «Թե՛ կառավարության, թե՛ ԱԺ -ի հետ քննարկումներում ես տեսնում եմ ուժեղ կամք փոխելու այս երկիրը։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու ՀՀ կառավարությանը այս ուղղությամբ կլինի դա տնտեսական զարգացումը, բնապահպանությունը, էներգետիկ արդյունավետությունը,  թե  կրթությունը։ Այս ամենն առաջնահերթություն է և մենք աջակցում ենք ոչ միայն գաղափարներին, այլ օգնում ենք դրանք իրականացնել՝ ապահովվել լիարժեք  ֆինանսավորում։ Եվ այդ առումով մենք խթանում ենք համագործակցությունը Եվրոպական Միության և կառավարության միջև և դրա  առանցքում տեսնում ենք համագործակցություն ՀԿ-ների և  մասնավոր հատվածի միջև», նշեց  դեսպան Անդրեա Վիկտորին և ավելացրեց, որ ԵՄ-ն  նաև աջակցում է ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon