«Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց»

Խոսք 09.03.2020   09:15   520

«Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։

Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։

Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»։

ՀՀ առողջապահության նախարար  Արսեն Թորոսյան

Հիշեցնենք, որ  փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության համար դրամահավաք էր կազմակերպվել, որի ժամանակ հավաքվել էր գումարի 70%-ը։ 
Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մնացած 30.000 դոլարն իր հրամանով տրվել է պետական բյուջեից։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հրայր Հովակիմյան, Արսեն Թորոսյան, Գագիկ Հեբոյան, Անգելինա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon