«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է

Անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է

Հունվարի 28-ն աշխարհում նշվում է որպես անհատական տվյալների պաշտպանության միջազգային օր (Data Protection Day)։

30 տարի առաջ՝ 1981թ.-ի հունվարի 28-ին, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդակցական վեհաժողովի 32-րդ նստաշրջանում ԵԽ անդամ պետությունների ստորագրման համար բացվեց Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի ներքո գործող Կառավարման փորձագետների հանձնաժողովի կողմից մշակված «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման մասով անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան:

Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին իմանալու, թե իրենց վերաբերյալ ինչպիսի տվյալների շտեմարաններ կան, ինչի համար են դրանք ստեղծվել և ինչպիսի իրավունքներ ունեն իրենք դրանց նկատմամբ:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1985թ.-ի հունվարի 28-ին։

Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդամ 45 պետություններ, վավերացրել՝ 43-ը։ Կոնվենցիան առայժմ չեն ստորագրել Հայաստանի Հանրապետությունը և Սան Մարինոն։

Այսօր դժվար է պատկերացնել տնտեսության որևէ ճյուղ, որտեղ չեն պահվում անհատական տվյալներ: Ցանկացած կազմակերպություն կամ պետական մարմին կուտակում է տվյալներ իր աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների վերաբերյալ: Ուստի նման տեղեկությունների կորուստը, փոփոխությունը կամ ոչնչացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այդ կազմակերպության համար: Անձի մասին տեղեկատվությունը դարձել է ամենամեծ գին ունեցող ապրանքներից մեկը: