«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ շեղեմ տոնածառի հանդեսից, խայտառակ եք եղել, պարոն քաղաքապետ

Անի Սամսոնյան. Եկել եմ ձեզ շեղեմ տոնածառի հանդեսից, խայտառակ եք եղել, պարոն քաղաքապետ

«Եկել եմ  ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից, դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության»,- ավագանու արտահերթ նիստում ելույթն  այսպես սկսեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նրա  խոսքով՝ քաղաքապետի հայտարարությունները և գործողությունները միմյանց չեն համապատասխանում, մասնավորապես աղբահանության ոլորտում երկրորդ օպերատոր ներգրավված չէ:

Սամսոնյանն ասաց. «Սանիթեքի» հարցը չի լուծվում: Ես այն եզրահանգմանն եմ գալիս, որ, պարո՛ն քաղաքապետ, Դուք չգիտեք՝ ինչպես լուծել այդ խնդիրը և անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ֆլեշմոբ անել: Ձեր անձնական էջին, գործնական էջին ամեն առավոտ, ամեն երեկո ուղարկել աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով»: