Անվճար հոգեբանական խորհրդատվություն․ «Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի»

Հասարակություն 13.04.2020   10:30   721

Համավարակի շուրջ ստեղծված սթրեսային իրավիճակում բնակչությանն օգնելու նպատակով ստեղծվել է նոր նախագիծ՝ «Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի»։

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ համաճարակի ընթացքում բնական հոգեվիճակ է համարվում սթրեսը, լարվածությունը, տագնապը, ընկճվածությունը, դյուրագրգիռ լինելը, անելանելիության եւ անորոշության զգացողությունները։ Սակայն քրոնիկ սթրեսը և հոգեկան առողջության խաթարումը, կարող է հանգեցնել դեպրեսիվ վարքագծի, միջանձնային հարաբերությունների վատթարացման, անգամ բռնությունների ավելացման …

Ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան եւ հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ, ինչպես նաեւ հետտրավմատիկ լուրջ սթրեսային խանգարումներից խուսափելու նպատակով, ստեղծվել է “Հայ Հոգեբաններն ընդդեմ COVID19”  նախագիծը, որի միջոցով  կարող եք ստանալ անվճար հոգեբանական խորհրդատվություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

Մանրամասները նախաձեռնության կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, «Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի», Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon