AP. Բրիտանիան ԵՄ-ից պետք է հեռանա մինչև մայիսի 23-ը

Մամուլ 21.03.2019   09:45   243

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բրիտանիան ԵՄ-ից պետք է հեռանա մինչև մայիսի 23-ի Եվրախորհրդարանի ընտրությունները,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ին խնդրել էր բրեքսիտը մինչև հունիսի 30-ը հետաձգել: ԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը պետք է կայանար մարտի 29-ին:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Յունկերը Մեյին հեռախոսազրույցում ասել է, որ «հեռացումը պետք է ավարտվի մինչև մայիսի 23-ը»՝ եվրոպական ընտրությունների առաջին օրերը:

Ըստ նրա` Յունկերը Մեյին զգուշացրել է, որ «մենք բախվում ենք ինստիտուցիոնալ դժվարությունների և իրավական անորոշության հետ»:

Նա պնդել է , որ Եվրախորհրդարանի ընտրությունները պետք է անցկացվեն Մեծ Բրիտանիայում, եթե բրեքսիտը հետաձգվի մինչև հունիսի 30-ը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ժան Կլոդ Յունկեր, Associated Press, Թերեզա Մեյ, Brexit

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon