Ապրիլի 13-ից հանվող սահմանափակումները

Կարևոր 12.04.2020   20:30   809

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել։

Այսպես՝ ապրիլի 13-ից տնտեսական գործունեությունը թույլատրվելու է մշակող արդյունաբերության հատվածում, մասնավորապես՝ թույլատրվելու են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ցեմենտի, կրի, գիպսի և գաջի, նաև բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքներիմ մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը

«Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում»,- ֆեյսբուքի իր  էջում գրել է Ավինյանը։

Գրեթե ամբողջությամբ հանվում են նաև շինարարությանը վերաբերող սահմանափակումները, բացառությամբ ավարտական փուլի աշխատանքներից, իսկ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում թույլատրվում են ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները:

Պարետի ընդունած որոշմամբ՝ միայն մեկ օր՝ ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon