«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման

Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման

Սումգայիթի դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված երկու հայ զինծառայողներին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում են  ադրբեջանական աղբյուրները։։

Առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու և դիվերսիոն փորձի համար։

Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։

Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ-ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան:

Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։

Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։