«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արա Շիրինյանը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար

Արա Շիրինյանը՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար

Ավարտվել է մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը:

Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը 1 ձայն:

Արա Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երևանում:

  • Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:
  • 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:
  • 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:1999-ից «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:
  • 2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:

Ամուսնացած է, ունի դուստր:

Նշենք, որ Արա Շիրինյանը «Հայաստանի կորսված գարունը» հայտնի  ֆիլմի ռեժիսորն է: