Առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Պաշտոնական 28.04.2020   18:00   713

2020 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Առաջին դասարանցիների համար մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախ և առաջ Հանրակրթության մասին օրենքում: Փոփոխություններն ուժի մեջ մտան  ապրիլի 2-ին: Դրանով սահմանել ենք առաջնահերթություններ, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան որոշակի առավելություն ուսումնական հաստատությունում ընդգրկված լինելու առումով: Դրան համապատասխան փոփոխել ենք կարգը, որով կարգավորվում է  առաջին դասարանցիների ընդունելությունը»,-նշեց նա:

Անդրեասյանը տեղեկացրեց, որ կարգը շրջանառման վերջին փուլում է: Ըստ փոխնախարարի՝ այն կհաստատվի առաջիկա օրերին: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, Առաջին դասարանցիներ, ԿԳՄՍ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon