Քաղաքական
Առաջին եռամսյակի տնտեսական աճի տվյալները համադրելի են նախորդ երեք տարիների ցուցանիշներին. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, 6,5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը 2 տոկոսով, որը համեմատաբար ցածր է վերջին երեք տարիների միջին ցուցանիշներից. «Դա բացատրվում է երկու գործոնով. Նախ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում անկում ենք ունեցել 20 տոկոսով, որն ունի երկու պատճառ. առաջինը, մետաղների միջազգային գները ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում են եղել: Պղնձի և ալյումինի գները նվազել են 12-15 տոկոսով: Այդ անկման ֆոնին լավ լուրն այն է, որ արագ է աճել մշակող արդյունաբերությունը: Առնվազն 7,5-8 տոկոսով աճ ունենք այդտեղ, ինչը նշանակում է, որ այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքի վրա, աճում են լավ տեմպերով»,-ասաց նախարարը: