«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Հայաստանում կան դարպասները ներսից բացողներ. ԳԱԼԱ (տեսանյութ)

Արամ Մանուկյան. Հայաստանում կան դարպասները ներսից բացողներ. ԳԱԼԱ (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյան նշեց, որ ՀԱԿ-ը կողմ է սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին։

«Մենք մնացել ենք մեր սկզբունքներին հավտարիմ, այն սկզբունքին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ։ Պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը, սահմանադրական դատարանն էլ պետք է համահունչ լինի ժողովրդի ուզածներին։ Փաստ է, որ այդ Սահմանադրական դատարանը, որի մասին խոսում ենք, ապօրինի ծնունդ է, այն չի ընտրվել օրենքի տառին համաձայն»,-ասաց Արամ Մանուկյանը։ 

Արամ Մանուկյանը կարծում է՝ իշխող թիմը դանդաղկոտություն է ցուցաբերել։ Եթե շուտ լինեին քայլեր, իրավիճակը չէր բարդանա։

«Մեր պահանջն իշխանություններից միշտ նույնն է եղել՝ արագ արե՛ք, կտրուկ արե՛ք, համարձակ եղե՛ք։ Իշխանական աթոռները երեւի փափկացրեցին իրենց»։

Արամ Մանուկյանի խոսով՝ իշխանությունները չեն զգում այն վտանգը, որ հակահեղափոխությունը կարող է հաղթել, կարող է իշխանությունը ձախողվել։

«Ես այդ վտանգը զգում եմ, բնազդի մակարդակով եմ զգում, առավել եւս, երբ գործ ունենք պարտված իշխանության հետ, որը վիրավոր գազանի է նման, եւ իր միլարդները փորձելու է ծախսել  քեզ ձախողելու եւ վարկաբեկելու համար»։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում