«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը

Արամ Մանուկյան. Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ կուսակցությունները, քաղաքական ուժերը ժողովրդին պետք է ներկայացնեն երկրի զարգացման իրենց մոդելը, և քաղաքացիները պետք է ընտրեն ոչ թե մարդուն, այլ գաղափարը, ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մանուկյանը նման տեսակետ հայտնեց «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Քաղաքացուն պետք է ազատագրենք ֆինանսի ու վարչականի ազդեցությունից: Ընտրություններում մեծ մաս է կազմում մարդկային շփումը, ֆինանսական շփումը, բարեգործությունը, նվեր տալը և վարչական ճնշումը: Եվ առկա սոցիալական պայմաններում լծակները գործուն մեխանիզմներ ու միջոցներ են դառնում: Մեր քննարկումների արդյունքը պետք է լինի քաղաքացուն ազատագրել այդ ճնշումներից, հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր, ռազմավարություններ:  Պետք է ստեղծել համակարգ, որտեղ քաղաքացին ազատ է: Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը, սեփական երկրի զարգացման մոդելը»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով՝  Հայաստանում շատ քիչ քաղաքական ուժեր կան, որ խոսում են այս մասին, երկրի զարգացման մոդելներ ներկայացնողները շատ քիչ են: Մանուկյանը շեշտեց՝ սա պետք է լինի քաղաքական խնդիր:

Մանուկյանի կարծիքով՝ հեղափոխությունը կիսատ կմնա, եթե առաջիկա ընտրությունները չանցկացվեն լրիվ համամասնական համակարգով:

«Այն հնարավորինս զերծ կպահի նշածս խնդիրներից, և քաղաքացու համար կապահովի ազատ ընտրություններ»,-ասաց Մանուկյանն ու ԱԺ-ին հանձնեց կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկները:

Նա նշեց, որ քննարկումներին ՀԱԿ-ը պետք է իր ակտիվ մասնակցությունը ունենա: