Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Հայաստան 25.12.2019   12:00   246

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, գրում է armtimes.com-ը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:

Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներին հրավիրել էր խաշի եւ ծախսել գրեթե 290 հազար դրամ գումար։ ԱԺ նախագահը հավելել էր նաեւ, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների եւ զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: «Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերն ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը»,- գրել էր Միրզոյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան, Նարեկ Սամսոնյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon