«Առավոտ». Արցախի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն

Մամուլ 24.01.2019   09:48   322

Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

- Ուշագրավ էին նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայ­տարարությունները՝ ուղղված Ադրբեջանին, իբր ԼՂՀ հակա­մարտության լուծմանն ուղղված ջանքերի համար: Ի՞նչ ջանքեր է ներդրել Ադրբեջանը, որոնք մի­այն ՌԴ արտգործնախարարին են տեսանելի:

- Ադրբեջանը «միակողմանիո­րեն» նվազեցրել է սեփական ռազմական ակտիվությունը ճա­կատային գծում և իր կողմից ապահովել է «տարածքների հանձնում ոչնչի դիմաց» իր երազած կարգավորման բանաձևի իրագործումը անգամ պաշտոնա­կան Երևանի՝ այդ բանաձևին հավանություն տալուց անկախ և ընդառաջ: Այդպիսով, Բաքուն Հայաստանի նոր իշխանություն­ներին նաև յուրօրինակ ավանս նվիրեց՝ վերջիններս հանգիստ խղճով այս ողջ ընթացքում ի ցույց էին դնում այն հանգաման­քը, որ զինված միջադեպերի քա­նակը ճակատային գծում կտրուկ նվազել է, թեև, դրան հակառակ, աճել են մեր ոչ մարտական կո­րուստները, ինչը լրացուցիչ հար­ցեր է առաջացնում: Ամեն դեպքում, Ադրբեջանի խաղաղասիրա­կան «վաստակը» 2018-ին հա­տուկ գովազդի արժանացնելու պատճառներ հավանաբար եղել են:

Այս ամենից հետո տարակու­սանք է առաջանում՝ Զոհրաբ Սնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև բանակցություն­նե՞ր են ընթանում, ինչի՞ շուրջ են դրանք, թե՞ բանակցություն­ներ են՝ բանակցություններ սկսելու շուրջ:

- Կարծում եմ, որ առայժմ բանակցում էին Ալիևի ու Փաշինյանի առաջին հանդիպման կազ­մակերպման մանրամասների շուրջ, ու պատահական չէ, որ այդ հանդիպումը կոչվեց ոչ պաշտոնական: Տվյալ դեպքում դա նույնն է, ինչ յուղին ձեթ ասես, մանավանդ, որ հանդիպ­ման արարողակարգային նկա­րահանումներ էլ են իրականաց­վել: Սա մեր հանրության վերա­բերմունքը մեղմելու համար ար­ված ձևակերպում էր: Ադրբեջա­նի համար այս հանդիպման նպատակահարմարությունը կաս­կածից վեր է, բայց թե ի՞նչ օգուտներ էր դրանից ակնկալում պաշտոնական Երևանը՝ այնքան էլ պարզ չէ:

- Ադրբեջանում այժմ սոցիալա­կան ընդվզումներ են: Ձեր կար­ծիքով դրանք շարունակություն կունենա՞ն, հայաստանյան հեղա­փոխության արտացոլմանն Ադրբեջանում ականատես կլինե՞նք:

֊ Ադրբեջանում հայկական տի­պի իշխանափոխության հավա­նականությունը զրոյակսսն է: Այն­տեղ կամ կպահպանվի ալիևյան ռեժիմը, կամ ժողովրդական զայ­րույթը և իշխող ընտանիքի հան­դեպ եղած անսքող ատելությունը կվերածվեն բռնության ավերիչ ու ամենակործան ալիբի:

- Արցախում ներքաղաքական ընդվզումներ մինչև Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտը կանխատեսելի՞ են, հեղափոխական ալիքը կհասնի՞ Արցախ, թե՞ կշրջանցի Արցախը:

- Չեմ բացառում, որ Արցախի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ իշխանափոխություն մինչև գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Դա կարող է պայմա­նավորված լինել ինչպես ներքին զարգացումներով, այնպես էլ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքական մոտեցումնե­րով:   Այդուհանդերձ, եկեք այս հարցում ժամանակից առաջ չընկնենք:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Մելիքյան, «Առավոտ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon