«Առավոտ».  Դավիթ Բաբայան. «Ո՞նց պատրաստենք խաղաղության»

Մամուլ 18.01.2019   09:15   200

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դավիթ Բաբայանը՝ համանախագահների հայտարարության մասին

ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ճիշտ ձևակերպում է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ հայտարարությունը: «Այս հայ­տարարությունը և պատգամ է, և բանաձև, և ուղերձ հակա­մարտության կարգավորման հա­մար: Պետք է շատ ճիշտ որակենք: Գրված է՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, գրված չէ՝ պատրաստել ժողովուրդներին պայմանագրերի, կարգավորման, և դա ճիշտ է, որովհետև խաղաղությունն ավե­լի լայն հասկացություն է, քան պայմանագրի կնքումը: Երբ աս­վում է՝ պատրաստել խաղաղու­թյան, պետք է տողատակերը լավ ուսումնասիրենք: Կա երկու ժողովուրդ, երեք պետություն, այսինքն՝ հակամարտության մեջ ընդգրկված երեք կողմ: Երբ
ասում են՝ ժողովուրդներին նա­խապատրաստել խաղաղության, կամա թե ակամա նաև վերաբե­րում է Արցախին: Ո՞նց պատրաստենք խաղաղության, երբ բանակցությունների ձևաչափը լիարժեք ապահովված չէ: Պատ­րաստել խաղաղության նշանա­կում է՝ պետբ է լուրջ քայլեր ձեռ­նարկվեն, որ, մասնավորապես, Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունը վերացվի: Վերջին 30 տարում հայատյացությամբ թաթախվել է Ադրբեջանի ողջ հանրությունը՝ մսուրից մինչև նախագահի աշխատակազմ, այս պարագայում դժվար է ակն­կալել, որ մի բան կփոխվի»,-
համանախագահների հայտարա­րությունը մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ հակամարտության միակ լուծում կա խաղաղ կարգավորում, պետք է հրաժարվի նացիստական գաղափարներից, Արցախը բռնակցեյու հանցավոր իր ծրագ­րերից ու հասկանա, որ. «Երբևէ չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք կարող ենք լինել լավ հարևաններ, բայց ոչ՝ ենթակա Ադրբեջանին։ Շատ կարևոր է նաև, որ խաղաղությա նախապատրաստման հորդորում չկան ժամկետներ, որովհետև դա երկարատև գործընթաց է, դա նշանակում է, որ չի կարող լինել պարտադրանք: Կամավոր պետք է լինեն այս կամ այն պայմանա­վորվածություններն ու ընդունելի բոլորի համար: Այս տեսանկյու­նից այդ ձևակերպումը ճիշտ է, պետք է հասկանանք ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ադրբեջա­նի: Բայց այդ երկիրը չի վերանայել հայատյաց քաղաքականությունը, ու խաղաղության նախա­պատրաստումը երկարատև գործընթաց է ու առանց միջամ­տության չի ստացվելու, որովհե­տև Աղրբեջանն ինչպես պետք է հրաժարվի իր հայատյաց քաղաքականությունից, միջազգային հանրության ճնշումների, հորդորների ներքո»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂՀ խաղաղություն, «Առավոտ», Դավիթ Բաբայան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon