«Առավոտ». Հովհաննես Իգիթյանի խորհուրդները ՀՀԿ-ականներին

Մամուլ 12.12.2018   10:31   198

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀԿ-ականները խոստացել էին Նիկոլ Փաշինյանին և իր թիմին անակնկալ մա­տուցել դեկտեմբերի 9-ին: «Առավոտը» «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հովհաննես Իգիթյանին հարցրեց՝ ՀՀԿ-ականների այդ անակնկալը ստացվե՞ց, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Երևի իրենց հա­մար էր դա անակնկալ, որ նրանք չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: Դա, օրինակ, ինձ համար անակնկալ չէր, որովհետև նրանք սխալ էին պատրաստվել նա­խընտրական քարոզարշավին, ագրեսիվու­թյան մակարդակը բարձր էր, որևէ պոզի­տիվ չկար իրենց առաջարկների մեջ: Սա էր պատճառը, որ նույնիսկ իրենց կուսակ­ցության անդամները, որոնք կարծեմ մոտ 160 հազար էին, իրենք այդպես էին ասում, ՀՀԿ-ին ձայն չեն տվել: Անակնկալը երեվի սա էր: Բայց ինչ անակնկալ իրենք էին նախատեսում՝ դժվար է ասել: Կարող է նկա­տի ունեին այն գաղտնալսումները, որ երևի թե ունեին իրենց մոտ, ու որոշել էին վեր­ջին օրերին տալ՝ համարելով, որ ընտրա­կան ռումբի պես կարող է ինչ-որ բան փո­խել: Եթե դա այդպես է, ապա հարցեր են ծագում, թե որտեղից իրենց այդ ձայնագ­րությունը, և արդյոք նրանք որևէ կապ ու­նեն դա կազմակերպելու մեջ: Ես չգիտեմ՝ նրանք ինչ նկատի ունեն, բայց ռումբ, անակնկալ, սյուրպրիզ ես չեմ նկատել»:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց «Մերժիր Նիկոլին» շարժումը սկսելու մասին, հարցին՝ ի՞նչ հաջողություն կունենա այդ շարժումը, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես այդ օրակարգը ժողովրդի մեջ չեմ տեսնում, հակաոակը՝ ես տեսնում եմ, որ «մերժիր Սերժին»-ը մնացել է օրակարգում և տարածվել է նաև ՀՀԿ-ի վրա, սա է պատճառը, որ նրանք չեն կա­րողացել նույնիսկ 5 տոկոս շեմը հաղթա­հարել: Չեմ կարծում, որ որևէ հաջողության հասնեն, որովհետև այս ընտրությունների ժամանակ ժողովուրդը հանգիստ կարողա­ցել է իրականացնել իր ցանկությունները, ու այդ ցանկությունների մեջ չկա այդ բանաձևը: Շարժումը մեկի հայտարարությամբ չի լինում: «Մերժիր Սերժինը» հասունանում էր վաղուց, կանխատեսվում էր դեռ Մարտի 1-ից, իսկ 2008-ից հետո դա ամեն մի ըն­տանիքում, ամեն մի մարդու ուղեղի մեջ ներկա էր ու մարմնավորվեց, հասավ հեղա­փոխությանը: Իսկ Շարմազանովի ասած չհանգավորված, ոչ բարեհունչ բառակապակցությունը չեմ կարծում, որ արձագանք կգտնի ժողովրդի մեջ այսօր: Ես հասկանում եմ, որ երբ երկիրը ժողովրդավարական է, կգա մի պահ, որ ցանկա­ցած իշխանություն կփոխվի: Ես հուսով եմ և համոզված եմ, որ մեր բոլոր փոփոխու­թյունները կլինեն դասական՝ ընտրություն­ների ձևով: Կգա մի պահ, որ այլ ուժ կհաղթի ընտրությունների ժամանակ, բայց մի բանում համոզված եմ՝ եթե դա լինի, այն ուժը, որը կգա, որևէ ձևով չի լինի ՀՀԿ-ն: Հետադարձ ճանապարհը մեզ մոտ փակ­ված է»:

Հարցին՝ և Նիկոլ Փաշինյանը, և այլ թեկնածուներ դեկտեմբերի 9-ին կանխա­տեսում էին ՀՀԿ-ի քաղաքական հուղարկա­վորությունը, եղա՞վ այդ հուղարկավորությու­նը, թե՞ ոչ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ եթե ոչ կայացավ, ապա նախադրյալները ցանկացած քաղաքական կուսակցության համար կան, երբ այդ ուժը չի կարողանում հաղթահարել իրենց կողմից դրած շեմը պառլամենտում հայտնվելու»:

Ըստ պարոն Իգիթյանի՝ կուսակցության համար աշխատելու և արտահայտվելու ամենալավ «բեմը» խորհրդարանն է, այն թույլ է տալիս նաև ժողովրդի հետ իր կապը պահել. «Չանցան խորհրդարան, դա իրենց համար լավ չէ, բայց ցանկացած քաղաքական գործչի համար արժե պաու­զա ունենալ, իրենց մասնագիտությամբ զբաղվել, կայանալ, աճել, հետո նորից փորձել վերադառնալ մյուս ընտրությունների ժամանակ քաղաքականություն: Այդտեղ սարսափելի բան չկա, երիտասարդ են, մինչև թոշակի տարիքը ժամանակ կա: Եթե իրենց կյանքը կապում են քաղաքա­կանության հետ, ապա պետք է փորձեն ինչ-որ մի բան փոխել իրենց քաղաքական կյանքում: Թե չէ այս ընտրությունները ցույց են տալիս, որ ինչ-որ բան այն չէ: ես գի­տեմ՛ ինչը այն չէ, բայց նրանբ պետբ է հասկանան և անեն»:

Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ-ականների հայ­տարարություններից երևում է, որ զենքերը վայր չեն դնում, նրանք սպառնում են, որ «կհանդիպեք քաղաքական խաչմերուկնե­րում», Իգիթյանը արձագանքեց. «Քաղաքա­կան գործչի համար քաղաքական գործու­նեությամբ զբաղվելու համար առնվազն եր­կու պայման է անհրաժեշտ՝ նա պետք է ասելիք ունենա և լսող զանգված ունենա: Եթե այդ երկուսն ունենան, կարող է հետև­անքներ լինեն, բայց հիմա դա դժվար է կանխատեսել»:

Հովհաննես Իգիթյանը խոր­հուրդ տվեց ՀՀԿ-ականներին նաև արտախորհրդարանական ուժերից հարցուփորձ անել, նրանց պայքարի փորձը հաշվի առ­նել ու սովորել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հովհաննես Իգիթյան, «Առավոտ», ՀՀԿ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon