Առավոտյան ժամը 9-ի դրությամբ եղել է հոսպիտալացման կարիք ունեցող 32 հոգի (տեսանյութ)

Պաշտոնական 11.06.2020   12:23   480

«Արվել է 2233 թեստ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ»,- կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ երեկվա դրությամբ եղել է հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից, գումարային եղել է մոտ 500 հոգի ծանր և ծայրահեղ ծանր բուժառու, սակայն հիմնականում մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, իսկ այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ եղել է հոսպիտալացման կարիք ունեցող 32 հոգի, որից 4-ը տանն է, իսկ մնացած 28-ը՝ հիվանդանոցներում, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդանոցներ կամ բաժանմունքներ։

Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում  

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon