«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Առայսօր հայտնաբերվել է 1188 աճյուն

Առայսօր հայտնաբերվել է 1188 աճյուն

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններով.

«Աշխատանքները չեն դադարելու մինչև վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաել է Թադեւոսյանը:

Նշենք, որ հունվարի 5-ին Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն:

Առայսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։