Արցախի ԱԽՔ Արշավիր Ղարամյանն ազատման դիմում է գրել

Արցախ 13.05.2020   10:07   554

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: 

«Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ՝ մեր ընդհանուր անվտանգության պահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հավաստիացնում եմ, որ, անկախ պաշտոնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելությունը: Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որքան հնարավորություններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել, կամ ինչ կարգավիճակ ունի: Ես ապրել ու ապրում եմ այդ սկզբունքով:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր պայքարն իր վերջնակետին հասցնելու և մեր հաղթանակները սերունդներին փոխանցելու համար: Ես և իմ ընկերները դա մեր կյանքի առաքելությունն ենք համարում, ապրել և ապրելու ենք այդ համոզմամբ, գործել և գործելու ենք այդ տրամաբանությամբ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշավիր Ղարամյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, ԼՂ, Արշավիր Ղարամյան, ԱԽՔ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon