«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արցախի Մարտունու շրջանում թշնամին ականանետ է կիրառել

Արցախի Մարտունու շրջանում թշնամին ականանետ է կիրառել

Ադրբեջանական կողմն Արցախում կրկին խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ:
Հայկական կողմում կորուստներ չկան։»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ  այսօր` հուլիսի 14- ին,  ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ  ժամը 11:00-ի սահմաններում բացի հրաձգային զենքերից կիրառել էր նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ։