«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում

Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։

Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք արդեն իսկ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանը զանգերով ու sms-ներով ահաբեկում և սպառնում է նրանց։

Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե դրվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։