«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Արցախի ՊՆ. Ադրբեջանը 2 ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը

Արցախի ՊՆ. Ադրբեջանը 2 ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, այս անգամ` երկու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Հունիսի 5-ին` ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք՝ վերջին օրերին հրադադարի խախտումներ են արձանագրվել նաև Մարտակերտի և Շուշիի շրջաններում: