Արցախում հայտարարվում են արտակարգ իրավիճակ և ընտրություններ

Արցախ 13.04.2020   10:45   791

Արցախում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6-րդ դեպքը, կա 12 մեկուսացված, թեստավորվել է 57 մարդ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արտակարգ իրավիճակ է հայտարարվում ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ:

Միաժամանակ  Բակո Սահակյանը հայտարարել է. - «Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և միաժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսին է Արցախի նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ»:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 14-ին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, ընտրություններ, Արցախ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon