Բաղդասարյանն արձագանքում է Բալասանյանին. Արցախում մեր բոլոր հաղթանակները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք

Քաղաքական 16.10.2019   10:00   763

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ստեփանակերտում Վիտալի Բալասանյանը հանդիպել է լրագրողներին և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը  շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, որը, ըստ նրա, դավաճանական է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է վերստին Տեր-Պետրոսյանի անունը  շրջանառվում և ի՞նչն է դավաճանական: 

-Գիտե՞ք, ընդհանրապես քաղաքական գործիչների գործունեությունը պետք է գնահատել ըստ արդյունքների, և Արցախում մեր բոլոր հաղթանակներն իրականացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ: Եթե դա դավաճանություն է, ուրեմն պիտի ցանկանանք, որ Նիկոլ Փաշինյանը նույնքան դավաճան լինի, - Factor TV-ի հետ զրուցում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Իսկ ընդհանրապես, եթե խոսենք Վիտալի Բալասանյանի ակտիվացման մասին, ապա ես չէի ցանկանա վիրավորական խոսքեր ասել նրա մասին, հաշվի առնելով նրա անցյալը, նրա կատարած գործերը Արցախյան պատերազմում և ինձ իրավունք էլ չէի վերապահի։ Բայց, տեսեք, մարդկանց մի մասը նրան հայհոյում է, մյուս մասը մեծարում է։ Մինչդեռ, իմ կարծիքով, հարցը պետք է քննարկել այլ հարթությունում, պետք չի քննարկել նրա անցյալը՝ հերո՞ս է, թե՝ դավաճան։ Պետք է քննարկել՝ նա ճի՞շտ է ասում, թե ճիշտ չի ասում։ Հիմա տեսեք, նրա փաստարկները հիմնված են կեղծ փաստերի վրա։ Օրինակ, նա ասում է, որ «Սասնա ծռերը» և Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջություն են։ Դա վստահաբար այդպես չէ։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը, նրա ղեկավարած քաղաքական ուժը և «Սասնա ծռերը» բոլորովին տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ընկալումներ, աշխարհայացքային տարբերություններ։ Դա ակնհայտ է։ Այսինքն, Վիտալի Բալասանյանը սխալ փաստերի վրա կատարում է սխալ եզրակացություններ և անում է սխալ հայտարարություններ, որոնք այս իրավիճակում բավականին վտանգավոր են, որովհետև լարվածություն են առաջացնում Հայաստանի և Արցախի միջև։ Էս առումով պետք է քննարկել հարցը և ոչ թե Վիտալի Բալասանյանը հերոս է, թե դավաճան և անցյալը, անցած մարտական ուղին պետք է նշանակություն չունենա, որովհետև, ի վերջո, նրա հիմնական թիրախը Ժիրայր Սեֆիլյանն է, որը նույնպես մարտական ուղի է անցել։ Այսինքն, պիտի դուրս գալ էդ հարթությունից և հարցը քննարկել՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ»,- նշել է Արմեն Բաղդասարյանը:

Մհեր Արշակյան

Ամբողջական՝ տեսանյութում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Բաղդասարյան, Վիտալի Բալասանյան, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon