Արցախում նախագահական ընտրություններ են

Արցախ 14.04.2020   09:38   755

Այսօր Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ավելի քան 280 ընտրատեղամասերը բացվեցին և քվեարկությունը մեկնարկեց ժամը 8-ին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Նշենք, որ այս պահի դրությամբ առկա տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, մեկուսացվածները 17-ն են:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտակարգ դրություն, կորոնավիրուս, ԼՂ, ընտրություններ, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon