Արցախում զինվոր է զոհվել

Կարևոր 03.04.2020   12:29   442

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ կայէջը։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», նշված է հաղորդագրության մեջ։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ խորը կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Զինծառայողը Աբովյան քաղաքից էր:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին:

Համբերություն բոլորիս»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, բանակ, ԱՀ ՊՆ, Գարեգին Բաբակեխյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon