«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՊՆ մամուլի խոսնակը Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակաշրջանը շփոթում է 90-ականների հետ

ՊՆ մամուլի խոսնակը Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակաշրջանը շփոթում է 90-ականների հետ

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի  հրապարակումներին, թե Մեղրիում  գնդի մի քանի հարյուր զինվորներ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։

«Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:
Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»,- գրել է նա:

Գրառման մեկնաբանություններից մեկում, Հովհաննիսյանն ավելացրել է.

 «Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել»:

NewsLine-ի մեկնաբանությունը

Պարոն Հովհաննիսյանին հիշեցնենք, որ 90-ականներին Հայաստանի բանակը տարածքներ է ազատագրել, իսկ զինվորներն ու սպաները կյանքն ու առողջությունը չեն խնայել նորանկախ երկիրը պաշտպանելու սուրբ գործում: Միգուցե բոլոր ժամանակների ՊՆ խոսնակը Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակաշրջանը նրանց քարոզչամեքենայի իներցիայով շփոթո՞ւմ է 90-ականների հետ։ Հնարավոր է...