Արգիշտի Քյարամյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Պաշտոնական 05.05.2020   10:30   347

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Վարչապետը ղեկավարի նոր տեղակալներ է նշանակել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. նրանք են Գոհար Դարբինյանը և Սուրեն Ամիրյանը։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՔԿ, Արգիշտի Քյարամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon