«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Արժեր 90-ականներից սկսած բոլոր ցնցումների ու դժվարությունների միջով անցնել՝ այս ժամանակներում ապրելու համար»

«Արժեր 90-ականներից սկսած բոլոր ցնցումների ու դժվարությունների միջով անցնել՝ այս ժամանակներում ապրելու համար»

«Շնորհակալ եմ բոլորից, գոհունակություն հայտնեցին բնապահպանության և ընդերքի տեսչությունում իմ աշխատանքի համար, տեսչության աշխատակիցնրին՝ իրենց նվիրումի ու պատվախնդիր աշխատանքի համար, Marineh-ին ու բոլոր-բոլորին: Շնորհակալ եմ նաև Հայաստանի կառավարությանը, որն ինձ համար հնարավորություն ստեղծեց ձեռք բերել փորձառություն պետական կառավարման ոլորտում և հսկայածավալ արժեքավոր ինֆորմացիա բնապահպանական ու բնօգտագործման հարցերի վերաբերյալ: Չլինելով քաղաքական թմի անդամ՝ այս ոլորտն ինձ վստահելը իմ կողմից շատ գնահատելի ժեստ էր, որն անկախ ամեն ինչից, ես միշտ կհիշեմ ու կգնահատեմ:

Ներողություն եմ խնդրում լրատվամիջոցներից այս երկու օրերի ընթացքում տեղեկատվություն չտրամադրելու համար: Քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմից ազատման պատճառների որոշակի պարզաբանուներ արվել են, այս հարցի առնչությամբ այսօր հարցազրույց եմ տվել Սիվիլնեթին՝ հանրության համար առավել ամբողջական և ընկալելի տեղեկատվությամբ: Ներկայացված՝ քիչ թե շատ ամփոփ պատկերն ունենալուց հետո արդեն կարող եմ պատասխանել նաև բոլոր զանգերին, որպեսզի նույն բանն անընդհատ չկրկնեմ:

Առաջիկայում տեղեկանքի ձևով կներկայացնեմ ամփոփ տվյալներ այս ընթացքում տեսչության կատարած աշխատանքների և արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով տարբեր ոլորտների համակարգային խնդիրները: Սա կարող է դիտարկվել որպես համեմատելի ելակետ՝ նախորդ ժամանակահատվածում տեսչության իրականացված գործունեությունը և առաջիկայում արվելիքը գնահատելու համար:

Zhamakochyan-ի առաջարկությամբ և օգնությամբ առաջիկայում կփորձենք կազմակերպել նաև ֆորում (կամ ֆորումների շարք) բնապահպանական մարտահրավերները և սոցիալ-տնտեսական քաղաքականությունները ընդհանուր պետական կառավարման համատեքստում գնահատելու ու նմանատիպ շատ հետաքրքիր հարցեր քննարկելու վերաբերյալ: Mikayel-ի հետ էլ հետաքրքիր մտքեր ենք գեներացրել համայնքային ինքնակառավարման իրավազորությունների շրջաակի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու հարցերով՝ ուղիղ և մասնակցային ժողովրդավարության մոդելներ ու այլ արտակարգ հետաքրքիր թեմաներ:

Մի խոսքով, այնպիսի հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, որ արժեր 90-ականներից սկսած բոլոր սոցիալական ցնցումների ու դժվարությունների միջով անցնել՝ այս ժամանակներում ապրելու համար»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արթուր Գրիգորյանը ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում: