«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արման Գալոյան. Օգանովսկին թող հրապարակայնորեն պատասխանի հետևյալ հարցերին...

Արման Գալոյան. Օգանովսկին թող հրապարակայնորեն պատասխանի հետևյալ հարցերին...

Գեներալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին BBC-ի հայտնի հրապարակումից հետո, մարտի 1-ի դեպքերին իր մասնակցությունը հերքելու փոխարեն թող հրապարակայնորեն պատասխանի հետեւյալ հարցերին.

  •  ճիշտ է արդյոք, որ ինքը ՀՀ եւ ԼՂՀ մի շարք բարձրաստիճան սպաների հետ միասին /մոտ 50-60 հոգի/ մասնակցել է 2008թ. փետրվարի 23-ի երեկոյան նախագահականում Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցությանը, որին ի դեպ ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:
  •  ճիշտ է արդյոք, որ նույն օրը նշանակվել է ԼՂՀ-ից ուղարկվելիք համահավաք գումարտակի հրամանատար, եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանից հրաման է ստացել մնալու Երեւանում, մինչեւ հաջորդ օրը ԼՂՀ տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կկազմավորվի եւ Երեւան կուղարկվի:
  • ճիշտ է արդյոք, որ ինքը նույն օրը մեկնել է Չարբախում գտնվող հավաքակայան եւ կազմակերպել զորանոցների պատրաստումը:
  • ճիշտ է արդյոք, որ սկզբում Երեւան է բերվել 300, հետո եւս 400 հոգի:
  • ճիշտ է արդյոք, որ հաջորդ օրը դիմավորել է ԼՂՀ-ից եկած համահավաք գումարտակը, որում ընդգրկված են եղել սպաներ ու ենթասպաներ, բոլորը՝ իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, մարտական փամփուշտներով, յուրաքանչյուր դասակ ունեցել է մեկ արկղ ձեռքի նռնակ:
  • ճիշտ է արդյոք, որ զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երեւանում զգեստափոխվել է, նաեւ փոխել են մեքենաների պետհամարանիշները:
  • ճիշտ է արդյոք, որ գումարտակը ենթարկվել է Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, ինքն էլ տարբեր խորհրդակցությունների է մասնակցել:
  • Երեւան բերված զորքի սննդի, կեցության խնդիրները կազմակերպել է ինքը, Գրիշա Սարկիսովի միջոցով, ինքը նաեւ 10 հազարական դրամներ է բաժանել:
  • Ճիշտ է արդյոք, որ ինքը Երեւանում մնացել է Սինյոր, Հրազդան հյուրանոցներում, գիշերել անգամ կառավարության շենքում՝ կոնկրետ մարտի 1, լույս 2-ի գիշերը:
  • ճիշտ է արդյոք, որ ԼՂՀ-ից բերված զորքի կազմում եղել են նաեւ դիպուկահարներ……

Առայժմ հարցերն այսքանն են, ըստ անհրաժեշտության հարցերի ցանկը կարող եմ շարունակել:
իսկապես: Հաքիմը, Կանդազը, Ցուլը վկա )

Արման Գալոյան