«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Գալոյան. «Պատկերն ահավոր էր: Ցնցված եմ»

Արման Գալոյան. «Պատկերն ահավոր էր: Ցնցված եմ»

Երեկ ժամանակ տրամադրեցի ծանոթանալու մարտի 1-ի գործով վերջերս հասանելի դարձած նյութերին: Հիմնականում նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, ոստիկանության եւ ՀՀ ու ԼՂՀ զինված ուժերի սպաների ցուցմունքներ էին: Գլխավորապես 2008թ. փետրվարի 23-ից սկսած տեղի ունեցածի մասին էր՝ սահմանադրական կարգը տապալելու դրվագի շրջանակներում:

Պատկերն ահավոր էր: Ցնցված եմ պարզապես:

Մարտիմեկյան հանցագործությունն իր մասշտաբներով, իրականացման եղանակներով այլ կերպ քան պետության եւ ժողովրդի դեմ հրեշավոր ոճրագործություն, նենգ դավադրություն, եթե կուզեք՝ ազգային պետական դավաճանություն դժվար է որակել: Սրանք ամենամեղմ որակումներն են, որ կարելի է տալ, տեսնելով, թե ինչպես են ոմանք իշխանությունը չկորցնելու համար գնացել ամենաեղկելի քայլերի, չեմ վարանի ասել, ընդհուպ մինչեւ պետական դավաճանության: 

Իսկապես, ինչ որակում տալ կատարվածին, երբ ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ն են ներգրավել ներքաղաքական պրոցեսներում /խախտելով ՀՀ սահմանադրությունը/, այլեւ Ղարաբաղից հենց սահմանից զորք ու հատուկ նշանակության ջոկատ բերել Երեւան՝ ժողովրդի դեմ հանելու համար: Ինչպես են ընտրել նրանց, ինչ չափանիշներ են սահմանվել, ինչ հանձնարարականներ են տրվել, ինչպես են նրանց հրահանգավորել՝ պատրաստ լինել հարկ եղած դեպքում ժողովրդի վրա կրակելու համար: 

Ու այդ ամենի արդյունքում տեւական ժամանակ պարզապես թուլացել է երկրի սահմանների պաշտպանվածությունը: Փառք Աստծո էլի մեր տղերքի ոգու եւ ուժի շնորհիվ հնարավոր էր եղել պահել սահմանը, իսկ մարտի 3-ին դիվերսիոն հարձակման հետեւանքով դիրքերը կորցնելուց հետո, որոշ ժամանակ անց նորից դրանք ետ են բերվել:
Իսկապես զարհուրելի է:

Ու եթե անկեղծ, հիմա իսկապես մտածում եմ՝ արժի արդյոք հանրությունը ողջ ծավալով տեղեկանա այս գործի մասին, իմանա՝ ով, ինչպես, ինչ է արել: Արժի ճշմարտւթյունը մինչեւ վերջ ներկայացնել, որովհետեւ հետեւանքներն առավել քան լուրջ կարող են լինել: Այդ թվում՝ առավել քան վտանգված կարող է լինել մարտիմեկյան ոճրագործների, այդ գործում տարբեր դրվագներով իրենց մասնակցությունն ունեցած անձանց կյանքը, ՀՀ-ում հետագա բնակվելու հեռանկարը, երբ նրանց համար անգամ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ն չի կարողանա պատսպարվելու ապահով վայր դառնալ:

Արժի արդյոք հասարակությունն իմանա ինչ հրահանգներ է տվել Ռոբերտ Քոչարյանը, ինչպես են այդ հրահանգները կատարել Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմը՝ հերոս ձեւացող էդ մարդիկ, ինչպես է այդ բոլոր գործընթացներին իր մասնակցությունն ունեցել Սերժ Սարգսյանը, որ իր ցուցմունքներում հայտարարել է, թե ինքն էլ նույկերպ կվարվեր, ինչ Քոչարյանը:

Իսկ մինչ այդ, այսքանից հետո դեռ կա մարդ, որ ոչ միայն աշխարհով մեկ ողբ է կապել ու իրեն քաղհալածյալ է ներկայացնում, այլեւ քաղաքականություն վերադառնալուց է խոսում, ընդդիմադիր բեւեռ դառնալուց է խոսում: Ուրեմն ինչ աստիճանի ատելություն պետք է ունենա մարդ ժողովրդին հանդեպ, ինչ աստիճանի պետք է մարդ պաշտի իշխանությունը, կառչած լինի դրանից, գնա հրեշավոր ոճրագործության: Եւ դրանից հետո ինչ աստիճանի ցինիկ ու լկտի պետք է լինել, որ հայտարարի ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու, ժողովրդի իշխանության դեմ կրկին դուրս գալու մասին: Նույնը նաեւ դեռեւս մեղադրյալի կարգավիճակ չունեցող, եւ պարբերաբար՝ հարցազրույցներով ՛՛սպառնացող՛՛ էն մյուսի՝ մերժվածի մասին:

Մի բան էլ, ու վերջ.
եթե այսքանից հետո ավելի խորանա Հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, մեղավորները, կարծում եմ, հասկացաք, թե ովքեր են: Այն երկու հոգին, որոնց՝ Հայաստան գալով սկիզբ դրվեց էդ բաժանմանը:

Հ.Գ. հիմա ավելի պարզ դարձավ, թե ինչու բացահայտ ու թաքնված քոչարյանական քարոզչամեքենաները թույլն են ծորում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչու են իրենց կյանքի նպատակը դարձրել նրան վարկաբեկելը: Բայց սա խոսակցության ուրիշ թեմա է:

Արման Գալոյան