Արման Գալոյան. Ռուբեն Սահակյանը մշտապես կապված է եղել քոչարյանական թևի հետ

Պաշտոնական 08.12.2018   13:00   934

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի անցյալն իրոք հետաքրքիր է: Ժամանակին նա եղել է «Դրոյի գործ»-ով մեղադրյալների պաշտպանը: Հետո նա եղել է «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնազորի նախկին ղեկավար Աղամալ Հարությունյանի՝ «Կուկուի»  կողմից սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում: Եւ ինչպես վկայում է այն ժամանակվա մամուլը, Ռուբեն Սահակյանը ոչ այնքան միանշանակ պահվածք է ցուցաբերել այդ գործի շրջանակներում:  2002թ, Պողոս Պողոսյանի եղբորը՝ Անդրանիկ Պողոսյանին, ըստ իր իսկ տված հարցազրույցի («Շանթ» հեռուստաընկերություն, 19.02.2002թ.), Ռ.Սահակյանը հենց սկզբից համոզել էր, թե ոչ մի արդյունքի չի հասնի, քանի որ հասարակությունը պատրաստ չէ: Այսինքն՝ նախօրոք գիտեր, որ Ռ. Քոչարյանի թիկնապահի դեմ ցուցմունք տվող վկաներ դատարանում չեն լինելու:

Ռուբեն Սահակյանը նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապաշտպաններից է. եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, «Հոկտեմբերի 27-ի գործ»-ով անցնող Ալեքսան Հարությունյանի փաստաբանը (հիշեցնենք՝ Ալեքսան Հարությունյանը սկզբում մեղադրյալի կարգավիճակով էր, բայց հետո դարձավ վկա), Սահակյանը նույն գործի շրջանակներում եղել է մյուս ամբաստանյալների փաստաբանը եւս: Եւ կրկին՝ այն ժամանակվա մամուլի հրապարակումների համաձայն, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությանը ներկա եղած շատերն էին նկատել, որ Ռ. Սահակյանը ինչ-ինչ միջոցներով հուշարարի դեր էր կատարում մեղադրյալների համար: Իհարկե, Ռուբեն Սահակյանն այդ  գործի շրջանակներում նաեւ հայտարարել է, թե «չի բացառում դրդիչների գոյությունը», սակայն դրանց պետք չէ փնտրել Քոչարյանի իշխանության թեւում:

Ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ նա մշտապես կապված է եղել քոչարյանական թեւի հետ, անգամ երբ Քոչարյանի հակառակորդներին է ներկայացրել դատարանում: Իսկ հիմա Ռուբեն Սահակյանը պաշտպանում է «Մարտի 1-ի գործ»-ի շրջանակներում ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Հ.Գ. Ի դեպ երեկ Ռուբեն Սահակյանը լրագրողի հարցին ադրբեջաներեն է պատասախանել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ...

Արման Գալոյան

 
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսան Հարությունյան, Հոկտեմբերի 27, Դրոյի գործ, Ռոբերտ Քոչարյան, Արման Գալոյան, Պողոս Պողոսյան, Ռուբեն Սահակյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon