Արման Մուսինյան. «Իշխանությունները պետք է նախաձեռնեն համակարգային փոփոխություններ»

Քաղաքական 16.12.2019   19:30   567

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մենք Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմներին դիմացել ենք, Փաշինյանի վարչակազմին էլ կդիմանանք․ Արման Մուսինյան (տեսանյութ)
«Նախկին համակարգի ու ներկա իշխանությունների հարաբերությունները մեծ հաշվով կարող են երեք ավարտ ունենալ՝ ներկա իշխանությունը փոխում է համակարգը, երկրորդը՝ պարտվում է, և նախկին համակարգը հաղթում է։ Եվ երրորդը՝ ներկա իշխանություններն ու նախկին համակարգը ինչ-որ կերպ ամուսնանում են։ Վերջին երկու տարբերակներն, իհարկե, ամենաանցանկալին են։ Մենք շահագրգռված ենք, որ երրորդ տարբերակը լինի, բայց այդ դեպքում իշխանությունները պետք է նախաձեռնեն համակարգային փոփոխություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե պետական համակարգում բարեփոխումների և հեղափոխության նկատմամբ մեծ դիմադրություն կա, ՀԱԿ վարչության անդամը նշում է, թե այդ դիմադրությունը չի նվազելու, հակառակը, ուժեղանալու է, եթե իշխանությունները չնախաձեռնեն համակարգային բարեփոխումներ։

Ա․Մուսինյանը պատասխանեց նաև 1991-2018թթ․ ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրման և դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ իշխանությունների նախաձեռնությանը։

«Եթե քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ նման հայտարարություն է անում, հասկանալի է, բայց երբ իշխանությունն է նման հայտարարություն անում, անհասկանալի է։ Ինչո՞ւ։ Որովհետև խոսում են հանցագործության մասին։ Եթե այդպես է, պետք է քրեական գործ հարուցեն։ Մենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմներին, բոլոր ստուգումներին ու հետապնդումների դիմացել ենք, Նիկոլ Փաշինյանի վարչակազմին էլ կդիմանանք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում՝

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Մուսինյան, ՀԱԿ, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon