«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արմավիրի,Կոտայքի, Արարատի մարզպետները պարգևատրել են իրենք իրենց և աշխատակազմին

Արմավիրի,Կոտայքի, Արարատի մարզպետները պարգևատրել են իրենք իրենց և աշխատակազմին

«Հետք»-ը գրում է, «Երեկ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Պարզվում է, որ կարգադրություններով նմանատիպ պարգևատրում իրականացրել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարզպետ Հ. Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել  է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է:

Ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Օրինակ, մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 հազար 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգատրվել է 304 հազար 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց: Թեև պարգևատրումը օրենքով նախատեսված խրախուսման միջոց է, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները: Նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Հավանաբար գումարի չափն աչք «չծակելու» համար չի նշվել կարգադրության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն էլ մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է: