«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արմեն Գևորգյան. «Լևոնը 30 տարի է Հայաստանում քաղաքական թերևս թիվ մեկ գործոն է, նույնիսկ լռության պահին»

Արմեն Գևորգյան. «Լևոնը 30 տարի է Հայաստանում քաղաքական թերևս թիվ մեկ գործոն է, նույնիսկ լռության պահին»

Դեռ չի դադարում Լևոնի Քոչարյանին զանգելու կակաֆոնիան... ու ոչ մի քաղաքական միտք՝ ինչի՞ ա զանգել ու վերջ. պիտի կապ չունենային իրար հետ ու վերջ...

Բայց ինչի՞ է Լևոնը հանդիպել կամ զանգել Քոչարյանին՝ իր վաղեմի թշնամուն...

Եթե վերհիշենք նման քայլ Լևոնը կատարել էր նաև 2007 թվականին՝ քաղաքականություն վերադառնալուց առաջ. մինչ ընտրապայքարի մեջ մտնելը նա այցելել էր գրեթե բոլորին՝ ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանին, իրեն թշնամի համարվող ՀՅԴ-ին, Վազգեն Մանուկյանին, իրենից նեղացած Ռաֆայել Ղազարյանին... գրեթե բոլորին հանդիպել էր՝ բացառությամբ Սերժին ու Քոչարյանին...
Ինչո՞ւ...

2007-ին Լևոնը բացառում էր Սերժին ու Քոչարյանին, այդ պատճառով էլ նրանց չէր հանդիպել։ Իսկ մյուսներին հանդիպելու միայն մի պատճառ կար. հանդիպել էր բացառապես նրանց, ովքեր տվյալ պահին քաղաքական գործոն էին...

Այս անգամ էլ հանդիպման կամ շփման մոտիվը նույնն է. այս պահին քաղաքական դաշտի գործոններն են Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանն ու Սերժը և բնականաբար՝ Ինքը... Այլ քաղաքական գործոն հիմա Հայաստանում չկա։ Նույնիսկ ԲՀԿ-ն այլևս քաղաքական գործոն չէ... 

Եվ քանի որ հիմա հանուն պետության բացառել է պետք Փաշինյանի վերարտադրությունը, նրան չի հանդիպել։ Եթե Փաշինյանը Քոչարյանին վերակենդանացրած չլիներ, Լևոնը նրա հետ շփվելու կամ հանդիպելու անհրաժեշտություն չէր ունենա։ Հիմա Քոչարյանն իշխանություն չունի, ուստիև պակաս վտանգավոր է, քան իշխանություն ունենալու պարագայում, բայց այնուամենայնիվ քաղաքական գործոն է... Նաև հստակ ասվել է, որ Քոչարյանի հետ հանդիպումն ավելի շատ եղել է Փաշինյանի վերարտադրությունը կանխելն ու հենց Քոչարյանին իշխանության գալու մտքից ձեռք քաշելը...

Բոլոր այն քաղաքական գործիչ կամ վերլուծաբան կոչվողները, որոնք քաղաքականության մեջ հաշվի չեն նստում քաղաքական գործոններին հետ, նրանք լուսանցքային են և վերջ...
Ոչ ոք չի կարող քաղաքականության շախմատային պարտիա խաղալ առանց ֆիգուրների գոյությունը հաշվի առնելու... Այդպիսիք 20-ից ավելի կան և միայն ընտրաթերթիկի քանակ են ավելացրել...
Լևոնը 30 տարի է Հայաստանում քաղաքական թերևս թիվ մեկ գործոն է, նույնիսկ լռության պահին... Անակնկալին հաշված օրեր են մնում:

Արմեն Գևորգյան