Արմեն Սմբատյան. ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել

Պաշտոնական 18.02.2020   15:00   356

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել: Այս մասին «Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-նշել է Սմբատյանը:

«Ոչ» քարոզչական կողմ դառնալու մտադրության մասին հայտնել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրենց նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնե

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Սմբատյան, Ռուբեն Մելիքյան, հանրաքվե, ԿԸՀ, սահմանադրական փոփոխություններ, «ՈՉ», ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon